ՊԵԿ-ը հոկտեմբերին ավելի քան 117 մլն դրամ է վերականգնել պետբյուջե

ՊԵԿ-ը հոկտեմբերին ավելի քան 117 մլն դրամ է վերականգնել  պետբյուջե

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը 2016թ. հոկտեմբերին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 117 մլն դրամ:

Վարչության հետաքննության բաժնում ստացված նյութերից 44-ով հարուցվել է քրեական գործ, 21 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը, իսկ 18 նյութ ընթացքի մեջ է: Հոկտեմբերի ընթացքում հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասը, տույժ և տուգանքներով հանդերձ, կազմել է 655.8 մլն դրամ, իսկ մերժված նյութերով՝ 531.4 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքում վարչության հետաքննության բաժնում պետական բյուջե է վերականգնվել 25.7 մլն դրամ:

Անշարժ գույքի օտարումների մասով առաջացած հարկային պարտավորությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով նախապատրաստված նյութերով հարուցվել է 49 քրեական գործ, որոնց ընդհանուր հարկային պարտավորությունները կազմել են ավելի քան 1 միլիարդ 663 միլիոն դրամ, որից հարկի գումարը՝ ավելի քան 891 միլիոն դրամ: Հատկանշական է, որ հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է օֆշորային գոտում գրանցված ընկերության կողմից ավելի քան 251 մլն դրամ հարկային պարտավորությունները պետբյուջե չվճարելուն:

Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնում ստացվել է 142 փաստաթուղթ, ևս 437-ը փոխանցվել է նախորդ ամսվանից: Ընթացքի մեջ է 421 փաստաթուղթ, իսկ 158-ը վերադարձվել է հարկային տեսչություններին, 52 փաստաթուղթ էլ փոխանցվել է հետաքննության բաժին:

Ընդհանուր առմամբ, իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնում պետական բյուջե է վերականգնվել 89.8 մլն դրամ: Վարչական վարույթներով գանձված տուգանքի գումարներով և մաքսային վճարներով պետբյուջե է վերականգնվել 1.74 մլն դրամ:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է օպերատիվ-հետախուզական 1044 միջոցառում` 2015թ.-ի նույն ժամանակահատվածի` 1582-ի համեմատ:

2016-ի 9 ամսում օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիվը նվազել է 538-ով կամ 34 տոկոսով: Արդյունքում` մեկ միջոցառումով արձանագրված միջին գումարը 2016-ին կազմել է 0,6 մլն դրամ, իսկ 2015-ին` 0,4 մլն դրամ: Այսինքն` միջոցառումների կրճատման արդյունքում` ապահովվել է 1,5 անգամ բարձր արդյունավետություն, նկատում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---