Կալիֆորնիայում օրինականացրել են մարիխուանան, Նեբրասկայում` վերականգնել մահապատիժը

Կալիֆորնիայում օրինականացրել են մարիխուանան, Նեբրասկայում` վերականգնել մահապատիժը

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել թմրանյութերի օգտագործմանը ռեկրեացիոն նպատակներով: 3 նահանգում` Նևադայում, Մենում և Արիզոնայում, քվեների հաշվարկը շարունակվում է:

Ֆլորիդայի, Հյուսիսային Դակոտայի և Արկանզասի նահանգներում քվեարկել են բժշկական մարիխուանայի օրինականացման օգտին, գրում է Meduza-ն:

«Սա մեծ հաղթանակ է մարիխուանայի մասին օրենքի բարեփոխման համար պայքարոզ շարժման համար»,-հայտարարել է Drug Policy Alliance կազմակերպության տնօրեն Իթան Նադելմանը:

Հաշվի առնելով նոյեմբերի 8-ի քվեարկության արդյունքները` մարիխուանայի բժշկական օգտագործումն օրինականացված է ԱՄՆ 28 նահանգում: Մասնավորապես, դա թույլատրվում է քաղցկեղով և ՁԻԱՀ-ով հիվանդներին:

Իսկ Նեբրասկայում քվեարկել են մահապատժի վերականգնման օգտին, որը չեղարկվել էր 2015-ի մայիսին:

Մահապատժի վերաբերյալ քվեարկություն է եղել նաև Օկլահոմայում: Այնտեղ բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել այդ պատժամիջոցի գրանցմանը նահանգի սահմանադրության մեջ: Այժմ օրենքում կամրագրվի, որ մահապատիժը «չի կարող դաժան կամ պատժի անսովոր ձև համարել»:

Մահապատիժը կիրառվում է ԱՄՆ 50 նահանգից 31-ում, ինչպես նաև դաշնային մակարդակով: 2016-ին ԱՄՆ-ում 17 դատապարտյալ է մահապատժի ենթարկվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---