Թրամփի առաջին ելույթը. Ժամանակն է, որ ամերիկացիները միավորվեն և միասնական ժողովուրդ դառնան

Թրամփի առաջին ելույթը. Ժամանակն է, որ ամերիկացիները միավորվեն և միասնական ժողովուրդ դառնան

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև քվեների ոչ պաշտոնական հաշվարկի ավարտին, երբ պարզ դարձավ, որ նա է հաղթել նախագահի ընտրություններում:

Իր ելույթը Թրամփը սկսել է բոլոր հավաքվածներին ուղղված երախտիքի խոսքերով և նշել, որ նախագահական մրցավազքը «բարդ գործ է»: Նա ասել է, որ «հենց նոր հեռախոսազանգ է ստացել Հիլարի Քլինթոնից, որը շնորհավորել է նրան հաղթանակի առթիվ: Ի պատասխան նա շնորհավորել է Քլինթոնին «հզոր ընտրարշավի կապակցությամբ» և նշել է «ծանր պայքարը» նախընտրական մրցարշավում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացիների համար «ժամանակն է միավորվել և միասնական ժողովուրդ դառնալ»: «Խոստանում եմ, որ նախագահ կլինեմ բոլոր ամերիկացիների համար, դա ինձ համար շատ կարևոր է: Ես հուսով եմ ստանալ ձեր աջակցությունը, որպեսզի մենք միասին կարողանանք մեծ երկիր դառնալ»,-ասել է Թրամփը, գրում է ՌԲԿ-ն:

Ըստ նրա, հարկավոր է «թարմացնել ամերիկյան երազանքը», ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն կունենա իրացնելու իր ներուժը: «Մոռացված մարդիկ այլևս մոռացված չեն լինի»,-ասել է նա:

Թրամփը հայտարարել է նաև, որ «մեծ տնտեսական պլան» ունի: «Մենք կվերականգնեք մեր ճանապարհները, կամուրջները, հիվանդանոցները, ենթակառուցվածքները»,-ասել է նա` հավելելով, որ դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---