Երևանում քննարկվել է ՀՀ և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը

Երևանում քննարկվել է ՀՀ և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի մասնակցությանը Եվրամիության ոլորտային համագործակցության ծրագրերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը Կարեն Նազարյանը պատրաստակամություն է հայտնել Նիդերլանդների` որպես ԵՄ առանցքային երկրներից մեկի հետ շարունակել երկխոսությունն ամենատարբեր բնագավառներին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---