ԱՄՆ ԶՈւ. 2015-ին ԻՊ դեմ օդային հարձակումների հետևանքով 119 խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՄՆ ԶՈւ. 2015-ին ԻՊ դեմ օդային հարձակումների հետևանքով 119 խաղաղ բնակիչ է զոհվել

PanARMENIAN.Net - Միայն 2015-ի տվյալներով՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքում և Սիրիայում ամերիկյան օդուժի հարձակումների հետևանքով 64 խաղաղ բնակիչ մահացել է, 8-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների զինված ուժերը:

Ըստ հայտարարության՝ ընդհանուր առմամբ, օդային հարձակումների հետևանքով 2014-ից ԱՄՆ օդային հարվածների հետևանքով 119 խաղաղ բնակիչ է մահացել, 37-ը՝ վիրավորվել: Ընդգծվում է, որ բոլոր դեպքերում զգուշավորություն է դրսևորվում խաղաղ բնակիչներին չվնասելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այդուհանդերձ, անկախ դիտորդները պնդում են՝ հարձակումների հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում:

Ըստ «Միջազգային համաներում» կազմակերպությանը՝ երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից զոհվել է մոտ 300 խաղաղ բնակիչ: ԱՄՆ-ն Իրաքում և Սիրիայում ավելի քան 12 հազար ավիահարված Է հասցրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---