Հակամարտությունները լուծելիս հարկավոր է կենտրոնանալ մարդկանց իրավունքների, ոչ թե սկզբունքների վրա

PanARMENIAN.Net - Տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներն իրոք գոյություն ունեն: Սակայն մենք ջանում ենք խուսափել վերացական հարցերի շուրջ բանավեճից»,-PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իռլանդիայի դեսպան Ջասթին Հարմանը: Նրա խոսքերով, ավելի լավ է կենտրոնանալ մարդկանց, նրանց իրավունքների, տնտեսական զարգացման խնդիրների վրա: «Երբ մենք պնդում էինք սկզբունքների վրա, գործը տեղից չէր շարժվում: Իռլանդիայում խաղաղ գործընթացը հնարավոր դարձավ, քանի որ երկու կողմերը պայմանավորվեցին կենտրոնանալ ոչ միայն քաղաքական հարցերի, այլ նաեւ պրագմատիզմի վրա` ինքնակառավարման հարցեր, գործուն կառուցվածքների ստեղծում, հիմնված ոչ թե նախապաշարմունքների, այլ սթափ իրողության վրա: Սակայն ահա թե ինչն է կարեւոր` ոչ այս, ոչ այն կողմը չի պահանջում մերժել Հյուսիսային Իռլանդիայի իր կարգավիճակը որոշելու իրավունքը: Կա երկու տարբերակ` Հյուսիսային Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա (այն, ինչ կա այժմ) եւ երկրի երկու մասերի միավորում: Թե որ տարբերակը մենք կընդունենք, հայտնի չէ, դրա մասին դեռեւս վաղ է խոսել»,-ասել է Հարմանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---