// IP Marketing video - START// IP Marketing video - END

Իրանը «Գազպրոմի» հետ բանակցելիս կարող է քննարկել նաև դեպի ՀՀ գազի առաքումն ավելացնելու հարցը

Իրանը «Գազպրոմի» հետ բանակցելիս կարող է քննարկել նաև դեպի ՀՀ գազի առաքումն ավելացնելու հարցը

PanARMENIAN.Net - Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանի Նիան կբանակցի ռուսական «Գազպրոմի» ղեկավարության հետ: Բանակացությունների շրջանակում կարող է քննարկվել նաև Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալների վերանայման հարցը, հայտնում է «Կոմերսանտը»:

«Գազպրոմը», սակայն, ըստ «Կոմերսանտի», չի շտապում վերադառնալ իրանական գազի հետ կապված նախագծերին: Թեև քննարկվող հարցերի շրջանակը լայն է լինելու, «Գազպրոմը» մտադիր չէ ինտենսիֆիկացնել բանակցությունները:

Հիմա «Գազպրոմը» գազ է մատակարարում Հայաստանին Վրաստանի տարածքով, որի տարանցման մասին պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին, ընդ որում «Գազպրոմը» կցանկանար, որ տարանցման գինն էժանանա: Իրանի հետ բանակցություններն այս պարագայում կարող են ամրացնել «Գազպրոմի» դիրքերն ու ավելացնել ճնշումը Վրաստանի հանդեպ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը սկսել է գազ արտահանել Վրաստան: 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Վրաստան է արտահանվել 24.7 մլն խորանարդ մետր գազ: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, գազի ընդհանուր արժեքը կազմել է մոտ $6.2 մլն:

Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին 2016-ի հունվարին հայտարարել էր, որ նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու:

 Ուշագրավ
ՀՀ ՏՄՊՊՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 38%-ով՝ 2017-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 1 կգ համար կազմելով 3842 դրամ
Ընկերությունն այժմ թեյի 4 տեսակ է արտադրում՝ ուրցի, դաղձի, ուրցի և դաղձի, սրոհունդի, երիցուկի և ուրցի:
ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել և ընթացքի մեջ են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերը
Պաշտոնական վիճակագրությունը չի բացահայտում` կոնկրետ ինչ տեսակի ու քանի հատ սարք է արտադրվել