ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկում են Երևան - Նյու Դելի չվերթների վերսկսման հնարավորությունը

ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկում են Երևան - Նյու Դելի չվերթների վերսկսման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։

Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվել է միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նախարարները քննարկել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան - Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները և դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձևավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:

Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում:

Ընթերցեք նաև. Հնդկաստանում ՀՀ հյուպատոս. Բոլիվուդը պետք է ֆիլմ նկարահանի Հայաստանում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---