Ջոն Դոլմայանը SOAD-ից ուզում է սիրիացի երեխա որդեգրել

Ջոն Դոլմայանը SOAD-ից ուզում է սիրիացի երեխա որդեգրել

PanARMENIAN.Net - System of a down խմբի հարվածային Ջոն Դոլմայանը տեղադրել է Instagram-ում Սիրիայում ընթացող պատերազմի ընթացքում տուժած երեխաներից մեկի լուսանկարը՝ գրելով, որ պատրաստ է որդեգրել նրան:

«Եթե որևէ մեկը տեղյակ է երեխայի ճակատագրից, խնդրում եմ հայտնել ինձ: Ես փնտրում եմ նրան: Եթե նա մահմեդական է, ես կդաստիարակեմ նրան որպես մահմեդական», - գրել է նա:

Սիրիայում 2011 թվականից ի վեր ընթացող պատերազմում զոհվել է ավելի քան 450 հազար մարդ: Նրանցից 50 հազարը երեխաներ են: Միայն հոկտեմբերին, ոչ պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 1000 մարդ:

Սեպտեմբերի վերջին Հալեպում ընթացող մարտերում զոհվել էր 338 մարդ, նրանցից 100-ը՝ երեխաներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---