Սիրիական ընդդիմության ուժերը վերահսկողություն են հաստատել 7 բնակավայրում

Սիրիական ընդդիմության ուժերը վերահսկողություն են հաստատել 7 բնակավայրում

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը» Թուրքիայի ԶՈւ աջակցությամբ «Իսլամական պետության» գրոհայիններից 7 բնակավայր է ազատագրել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահանը» գործողության շրջանակում: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիական ընդդիմության ուժերը վերահսկողություն են հաստատել 7 բնակավայրում Մարի և Ալ Ռաի քաղաքների շրջանում: Թուրքիայի ԶՈւ-ն ԻՊ 35 թիրախ է ոչնչացրել, ինչպես նաև գրոհել է քրդերի ինքնապաշտպանական դիրքերը` 10 քուրդ գրոհային սպանելով: Ոչնչացվել են քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտպանական դիրքերը, հրամանատարական կետերը, զինամթերքի պահեստները: Զոհվել է սիրիական ընդդիմության 9 անդամ, վիրավորվել է 52-ը, վիրավորվել է նաև 4 թուրք զինծառայող»,-ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

«Եփրատի վահանը» գործողության մեկնարկից ի վեր սիրիական ընդդիմությանը հաջողվել է 202 բնակավայր վերահսկողության տակ առնել Սիրիայի հյուսիսում, իսկ վերահսկվող տարածքը հասնում է 1620 քկմ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

Թուրքիան արագացնում է Հալեպի հյուսիսում իր այսպես կոչված հակաահաբեկչական «Եփրատի վահանը» գործողությունը` նպատակ ունենալով ամրագրել «Սիրիայի տարածքի մի մասի օկուպացիան»: Ինչպես հայտնել է լիբանանյան As Safir թերթը, Անկարան «մտադիր է կրկնել Սիրիայում այն սցենարը, որն իրագործել է Իրաքում, որտեղ նրան հաջողվեց «ռազմական ճամբար ստեղծել Բաշիկայում»:

Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերը մշտական առճակատման մեջ են քուրդ կամավորականների հետ` համարելով, որ նրանք կապ ունեն Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցուըթյան հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---