Ավստրիայի ԱԳ նախարար. Եվրոպան Թուրքիայի տեղը չէ

Ավստրիայի ԱԳ նախարար. Եվրոպան Թուրքիայի տեղը չէ

PanARMENIAN.Net - Եվրոպան Թուրքիայի տեղը չէ: Այդ մասին նոյեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը` դեմ արտահայտվելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն: ԵՄ ԱԳ նախարարները հանդիպել են Բրյուսելում համաձայնեցնելու համար հստակ ուղղվածությունն Անկարայի հետ հարաբերություններում:

«Եվրոպան Թուրքիայի տեղը չէ»,-ասել է Կուրցը, գրում է Deutsche Welle-ն:

Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:

Նա քննադատել է այն իրողությունը, որ ԵՄ որոշ երկրների կառավարությունները Թուրքիայի հետ ապօրինի ներգաղթյալների մասին պայմանագրի պատճառով փորձում են «ձևացնել, թե ոչինչ չի կատարվում»: Ավստրիացի նախարարն ասել է, որ Թուրքիան, հետապնդելով և ձերբակալելով ընդդիմության ներկայացուցիչներին ու մահապատիժը վերականգնելու մտադրությամբ «գնալով ավելի բացասական ուղղությամբ է շարժվում»:

«Հուսով եմ, որ հստակ դիրքորոշում կմշակվի: Թուրքիայում իրավական վիճակի ահագնացող վատթարացումը գնալով ավելի շատ է մտահոգում ԵՄ-ին»,-ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Լյուքսեմբուգրի ԱԳ նախարար Ժան Ասելբորնն իր հերթին ասել է, որ Եվրամիությունը չի կարող պասիվ հետևել նրան, թե ինչպես է Թուրքիան փորձում վերականգնել մահապատիժը:

ԵՄ-ն քննադատում է Թուրքիային ընդդիմադիրների ձերբակալությունների և խոսքի ազատությունը խախտելու համար հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: ԵՄ-ն մտահոգված է նաև մահապատժի հնարավոր վերականգնման մասին խոսակցություններով:ԵՄ-ն բազմիցս է նշել, որ Անկարայի նման պահվածքը հարցականի տակ է դնում ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումը: Սակայն նոյեմբերի 14-ի հանդիպմանը չի նախատեսվում որևէ որոշման ընդունում:

Ընթերցեք նաև. Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահին երկերեսանի է անվանել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---