Աշխատանքի անվտանգության պահպանման ռազմավարության նախագիծն է քննարկվել

Աշխատանքի անվտանգության պահպանման ռազմավարության նախագիծն է քննարկվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը ներկայացրել է Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագիծը:

Դրա նպատակն է աշխատողների առողջության պահպանման առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացումը և հանրապետությունում աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման համակարգի ներդրումը:

Նա նաև նշել է, որ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, որի կողմից պետք է մշակվի ազգային ծրագիր, որի ընդունմամբ հնարավոր կլինի համակարգելու աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ոլորտում տարվող քաղաքականությունն առաջիկա երկու տարիների ընթացքում:

Հարցի ներկայացումից հետո հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ, մասնավորապես առաջարկվել է ռազմավարության մեջ անդրադառնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդություններից ապահովագրական համակարգի ներդրմանը, ինչին ի պատասխան նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է այդ հարցը քննարկել միջգերատեսչական խմբում և ապահովագրական համակարգի ներդրումը՝ որպես քայլ, ներառել մշակվելիք ազգային ծրագրում:

Նիստի ավարտին նախարար Ասատրյանն առաջարկել է հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակել ռազմավարության նախագիծը և հանձնաժողովի կողմից լրամշակված տարբերակին տալ դրական եզրակացություն:

Երևանում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնող «Սանիտեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահե Փայտյանը կկանգնի դատարանի առաջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ չի ապահովել ՀՀ աշխատանքային օրեսգրքով սահմանված աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող պահանջները:

Մասնավորապես, Փայտյանը հրահանգավորումներ չի անցկացրել աշխատակիցներ` վարորդ Հովհաննես Խաչատրյանի և բանվոր Նորայր Նուրիջանյանի հետ, ինչի արդյունքում աղբատար ավտոմեքենայի հետ աղբաթափման աշխատանքներն իրականացնելիս խախտել են անվտանգության կանոնները` ավտոմեքենայի հիդրավլիկ համակարգի միացված լինելու պայմաններում բանվոր Նորայր Նուրիջանյանը մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ էլ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը և Ն.Նուրիջանյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց վնասվածք, և դրա հետևանքով Ն. Նուրիջանյանը մահացել է:

Փայտյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»: Քրեական գործը նոյեմբերի 2-ին ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---