Սբ Գեղարդ նիզակի ծայրը դետեմբերի 3-ին Մայր տաճար կբերվի

Սբ Գեղարդ նիզակի ծայրը դետեմբերի 3-ին Մայր տաճար կբերվի

PanARMENIAN.Net - Առաքյալների տոնին` դեկտեմբերի 3-ին, Սբ Գեղարդը կբերվի Մայր տաճար:

Հավատացյալները հնարավորություն կունենան մասնակցել Հայոց առաջին լուսավորիչներ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող պատարագին և խոնարհվել Սբ Գեղարդին:

Սբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո:

Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին` խաչի վրա:2015-ին Գարեգին Բ Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Այն Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտից Ս. Թադեոս առաքյալը: 19-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է այնտեղ:

Համաձայն հավատքի՝ Ս. Գեղարդնը փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---