ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնակի աճել է

ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնակի աճել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 133.427 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 68.002 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

Արտահանման աշխարհագրությունը գրեթե չի փոխվել: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք, Բելառուս, ԱՄԷ, Ղազախստան, Panorama.am-ին տեղեկացրել է ԳՆ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

2016-ի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումն աճել է 90%-ով: 2016-ի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85.326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49.827 տոննա պտուղ-բանջարեղեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---