Սիրիացի զինվորականները Դամասկոսի մատույցներում գրոհայինների թունելներ են հայտնաբերել

Սիրիացի զինվորականները Դամասկոսի մատույցներում գրոհայինների թունելներ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Սիրիական բանակի մարտիկները բացահայտել են Դամասկոսի հարավ-արևմուտքում ստորգետնյա թունելների ցանց են հայտնաբերել, որոնք ահաբեկիչները օգտագործել են զենք պահելու և տեղափոխելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՍԱՆԱ գործակալության վրա հղումով:

Ըստ աղբյուրի, թունելի ընդհանուր երկարությունը մոտ 700 մ է: Դրանք հայտնաբերվել են Մարանա և Հան էշ Շեյխ բնակավայրերի միջև, որը երկար ժամանակ «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» խմբավորման ակտիվ դիմադրության օջախներից մեկն էր:

Միաժամանակ կառավարական ուժերը շարունակում են սեղմել օղակը Հան էշ Շեյխ բնակավայրի շուրջ` գնալով ավելի շատ շրջաններ ազատագրելով գրոհայիններից: Այժմ սակրավորներն ականազերծում են Հան էշ Շեյխի մատույցները` նախապատրաստվելով վճռական գրոհին:

Ռազմական փորձագետները նշում են, որ Հան էշ Շեյխի ազատագրումը չեզոքացնում է հարավ-արևմուտքից ահաբեկիչների Դամասկոս ներխուժելու վտանգը:

Նախկինում սիրիացի մարտիկներին հաջողվել է լիովին փակել նահանջի ուղիները դեպի Հորդանանի սահման, ինչպես նաև դրսից դրանց մատակարարման մատույցները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակի մարտիկները հսկողություն են հաստատել Դամասկոսից 26 կմ հեռավորության վրա գտնվող երկու շրջանում Հան էշ Շեյխ բնակավայրի մատույցներում: Ջախջախվել են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» խմբավորման դիրքերը այդ քաղաքից դեպի արևելք` Էլ Մաջանում և Հիրբեթ Հանեում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---