Հայկական ԱԹՍ խոցման մասին ադրբեջանցիների տարածած լուրը հերթական ապատեղեկատվությունն է

Հայկական ԱԹՍ խոցման մասին ադրբեջանցիների տարածած լուրը հերթական ապատեղեկատվությունն է

PanARMENIAN.Net - Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հերթական ապատեղեկատվությունն է: Այդ տեղեկատվությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հերքել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա նշել է, որ «դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է և իրականությանը չի համապատասխանում»:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Տերտերի ուղղությամբ:

Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1300 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (7 արկ)` հյուսիսային ուղղությամբ օգտագործելով նաև ենթափողային նռնականետ (1 արկ):

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---