Դենվերն ԱՄՆ առաջին քաղաքը կդառնա, որտեղ կթույլատրվի մարիխուանայի օգտագործումը բարերում

Դենվերն ԱՄՆ առաջին քաղաքը կդառնա, որտեղ կթույլատրվի մարիխուանայի օգտագործումը բարերում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադոյի նահանգի մայրաքաղաք Դենվերն ԱՄՆ առաջին քաղաքը կդառնա, որտեղ կթույլատրվի սեփական արտադրության մարիխուանայի օգտագործումը ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական նպատակներով: Դա կթույլատրվի որոշ բարերում, յոգայի ստուդիաներում և պատկերասրահներում, գրում է 112.ua-ն AFP վրա հղումով:

Նախաձեռնությունը բավարար քանակի քվե է հավաքել մարիխուանայի օրինականացման համար քվեարկության ժամանակ ԱՄՆ 9 նահանգներում, որն անցել է ԱՄՆ նախագահի ընտրությունների հետ միաժամանակ: Հենց որ ձայների պաշտոնական հաշվարկն ավարտվի, նորարարության կողմնակիցները հուսով են, որ այն կաշխատի: Մասնավոր բիզնեսը կկարողանա անհրաժեշտ թույլտվություն ստանալ սեփական արտադրության մարիխուանան վաճառելու համար:

Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել թմրանյութերի օգտագործմանը ռեկրեացիոն նպատակներով: 3 նահանգում` Նևադայում, Մենում և Արիզոնայում, քվեների հաշվարկը շարունակվում է:

Ֆլորիդայի, Հյուսիսային Դակոտայի և Արկանզասի նահանգներում քվեարկել են բժշկական մարիխուանայի օրինականացման օգտին: «Սա մեծ հաղթանակ է մարիխուանայի մասին օրենքի բարեփոխման համար պայքարոզ շարժման համար»,-հայտարարել է Drug Policy Alliance կազմակերպության տնօրեն Իթան Նադելմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---