Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում

Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հերթական անգամ վերընտրվել կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար, Քրիստոնյա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Նորբերտ Ռետգենը, որի առաջնորդն է Մերկելը:

Ըստ նրա, Մերկելը որպես պատասխանատու քաղաքական գործիչ, կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում` «պահպանելու համար արևմտյան արժեքները»: Ռետգենը հայտարարել է, որ Մերկելը շատ վճռական է տրամադրված, հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով:

Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին, առաջին հերթին ԱՄՆ-ին, սատարել Մերկելին:

Մերկելն առաջին անգամ ստանձնել է կանցլերի պաշտոնը 2005-ին, վերընտրվել է 2009-ին և 2013-ին: 2017-ի դաշնային ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Մերկելը հայտարարել էր Քրիստոնյա դեմոկրատական միության համագումարում մոտ 2 տարի առաջ:

Ավելի վաղ Գերմանիայի իշխող կոալիցիան պայմանավորվել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---