Էկվադորական ապրանքը պլանավորվում է հասցնել ԵՏՄ Հայաստանի միջոցով![]() 16 նոյեմբերի 2016 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Հայ-Էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության և Էկվադորի արտաքին առևտրի նախարարության ու ProEcuador կազմակերպության միջև ընթացող բանակցությունները մոտեցել են ավարտին: Ըստ այդ բանակցությունների՝ կողմերը նախատեսում են Հայաստանի միջոցով էկվադորական ապրանքը հասցնել ԵՏՄ: Արդեն երկու տարի տևող բանակցություններին մասնակցել է Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասինիելյին, ով բազմիցս նշել է, որ էկվադորական կողմի համար կարևոր է Հայաստանի դիրքը. բոլոր պոտենցիալ շուկաները մոտ են և արտոնյալ պայմաններով: Բանակցությունների ընթացքում հաշվարկվել են այն հեռանկարները, որ կարող են բացվել Էկվադորի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հետևանքով: Մասնավորապես, հաշվարկվել է, որ անմիջապես Էկվադորից, առանց միջնորդի գնվելիք ապրանքը մրցունակ գին կունենա ԵՏՄ-ում, ինչը հնարավորություն կընձեռի՝ շրջանառության ծավալն արագ աճի: Հայաստանի տնտեսության համար այս համագործակցությունը ուղղակի արդյունք պետք է ունենա. գնման և արտահանման հետևանքով առաջացած բոլոր հարկային պարտավորությունները մարվելու են Հայաստանում: Քննարկվում է ներմուծումը սկսել էկվադորական չորս հիմնական ապրանքով՝. բանան, կակաո, ծովամթերք և ծաղիկ: Մեր տարածաշրջանի բոլոր երկրները և հատկապես Թուրքիան ձգտել են նման արտոնյալ վիճակում հայտնվել, բայց չեն կարողացել: Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017-ին Երևանում կանցկացվի ԵՏՄ պետությունների համար նախատեսված ցուցահանդես-էքսպոն, որտեղ կներկայացվեն Էկվադորի հիմնական ապրանքատեսակները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |