Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարը կառաջադրվի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարը կառաջադրվի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հայտարարել է նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրության մասին: «Ես կլինեմ ամենաթույլերի թեկնածուն: Դա պայքար չէ Ֆրանսիայի մի մասի համար, դա պայքար է ամբողջ երկրի համար: Այդ պայքարը ես ձեր հետ միասին եմ մղելու, բոլոր բարի կամքի տեր մարդկանց հետ, ով հավատում է առաջադիմությանը»,-հավելել է թեկնածուն, հայտնում է Lenta.ru-ն BFMTV-ի վրա հղումով:

Մարկոնը հրաժարական է տվել երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին իրեն լիովին քաղաքական գործունեությանը նվիրելու մտադրությամբ: Նա գլխավորում է «Առաջ» շարժումը:

Մակրոնը 38 տարեկան է, նախկինում երբեք ընտրովի պաշտոններ չի զբաղեցրել: Հայտնի է, որ կառաջադրվեն նաև գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն ու նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին: Սակայն կրկին նախագահի աթոռը զբաղեցնելու նրանց շանսերը ցածր են գնահատվում:

Ըստ հասարակական կարծիքի հարցման տվյալների, նախագահ ընտրվելու իրական շանսեր ունեն երկրի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա 2017-ի ապրիլի 23-ին, երկրորդը, եթե դրա կարիքը լինի, կկայանա մայիսի 7-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---