Սիրիայի բանակը գրոհում է Հալեպը, ահաբեկիչները կորուստներ են կրում

Սիրիայի բանակը գրոհում է Հալեպը, ահաբեկիչները կորուստներ են կրում

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական բանակը մարտեր է մղում ահաբեկիչների հետ Հալեպի հյուսիսում գտնվող Բուստան ալ Փաշա շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին աշխարհազորում աղբյուրի վրա հղումով:

Ըստ գործակալության, նոյեմբերի 16-ին բանակը գրոհել է զինյալների դիրքերը, որոնք վերահսկում են քաղաքի գզալի մասը: Կատաղի մարտեր են գնում քաղաքի մի քանի թաղամասում`օրինակ, Էլ Ջամայա թաղամասում:

Բանակին աջակցում են աշխարհազորայինները: Ըստ տեղեկություևնների, ահաբեկիչները ծանր կորուստներ են կրում: Նոյեմբերի 14-ին գրոհայինները մերժեցին հերթական վերջնագիրը և հրաժարվեցին լքել Հալեպը «մինչև բարձր ճշգրտության զենքի կիրառումը»: Վերջնագիրը նրանց էր փոխանցվել գրավոր տեսքով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն աշխարհազորայինների հետ համատեղ ազատագրել են հոկտեմբերին ահաբեկիչների կողմից գրավված Ալ Ասադ թաղամասը Հալեպի արևմուտքում:

Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---