«Վրացական երազանքը» 115 տեղ կունենա խորհրդարանում

«Վրացական երազանքը» 115 տեղ կունենա խորհրդարանում

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի 150 տեղից 115-ը կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այդ են վկայում ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նոյեմբերի 16-ին հրապարակել և հաստատել է երկրի ԿԸՀ-ն:

150 պատգամավորից 77-ն ընտրվել է կուսակցական ցուցակներով: «Վրացական երազանքը» կուսակցական ցուցակներով 44 տեղ է ստացել, «Միասնական ազգային շարժումը»` 27, «Վրաստանի հայրենասերների ալյանսը»` 6, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվս 73 պատգամավոր է ընտրվել միամանդատ շրջաններում` «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են բոլոր ընտրաշրջաններում, բացառությամբ երկուսի:

Ըստ Վրաստանի սահմանադրության, այն կուսակցությունը կամ դաշինքը, որը ստանում է պարզ մեծամասնությունը խորհրդարանում, իրավունք ունի առաջարկելու վարչապետի թեկնածությունն ու կառավարություն ձևավորել: 2013-ից Վրաստանում գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, նախագահը համարվում է երկրի ղեկավարը, սակայն նրա լիազորությունները շատ սահմանափակ են:

Ըստ «Վրացական երազանքի», կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2015-ի դեկտեմբերի 29-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---