Սերժ Սարգսյանն առաջարկում է «թեժ գիծ» ստեղծել Երևանի ու Բաքվի միջև՝ զինված միջադեպերին արձագանքելու համար

Սերժ Սարգսյանն առաջարկում է «թեժ գիծ» ստեղծել Երևանի ու Բաքվի միջև՝ զինված  միջադեպերին արձագանքելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է գալիս ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի քննարկման համար Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելու օգտին:

Այդ մասին է նա հայտարարել ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում:

«Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, ու, մեր տվյալներով` ադրբեջանցիներն են: Ես վերցնում եմ լսափողը, զանգահարում Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականում ստուգում է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես պատրաստ եմ վերահսկում հաստատել ու հստակ ասել, կրակում է մեր կողմը թե ոչ, բնականաբար, Ադրբեջանի ղեկավարի կողմից նույն վերաբերմունքի ակնկալիքով», - ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը նշել է նաև, որ 90-ականների սկզբին, երբ նա ՀՀ պաշտպանության նախարարն էր, ուղիղ կապ ուներ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: «Մենք կարող էինք կապվել իրար հետ էքստրեմալ իրավիճակներում: Այժմ նման բան չկա», - ասել է նա:

Իրավիճակը ղարաբաադրբեջանական շփման գծում ապրիլյան պատերազմին հետևած համեմատական հանդարտությունից հետո կրկին սրվել է: Մասնավորապես, նոյեմբերի 11-ին Ադրբեջանը շուրջ 3 ժամ ականակոծել է 60 և 82 միլիմետրանոց ականանետերից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---