Թռչնի կերի ինքնարժեքի նվազեցման, ԱԱՀ-ի հետաձգման, սուբսիդավորման հարցերը քննարկվել են նախարարությունում![]() 17 նոյեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին: Թռչնաբույծները ներկայացրել են իրենց հիմնախնդիրները՝ մասնավորապես առանձնացնելով թռչնի կերի ինքնարժեքի նվազեցման, ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի հետաձգման, պետական սուբսիդավորման հարցերը: Քննարկվել են ոլորտին առնչվող այլ խնդիրներ ևս, այդ թվում` տեղական թռչնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցը: «ՀՀ վարչապետի մոտ վերջերս կայացած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ, հանձնարարվել է կազմակերպել ոլորտային քննարկումներ և տալ պարզաբանումներ բարձրացված հարցերին: Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու թռչնաբուծության ոլորտիխնդիրները, և վերլուծելու, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել դրանց լուծման և ոլորտը բարելավելու համար», - քննարկումների առաջ նշել է նախարարը: Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարարը ընդգծել է, որ բարձրացված բոլոր խնդիրները հանգամանորեն կուսումնասիրվեն և դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Նախարարությունում հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |