Նալբանդյան. ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին 2-3 փուլ է մնացել

Նալբանդյան. ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին 2-3 փուլ է մնացել

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկից՝ 2015 թվականի դեկտեմբերից հետո արդեն կայացել է բանակցությունների 6 փուլ, որոնք բավականին հաջող են եղել, արձանագրվել է առաջընթաց: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում կայացած ասուլիսում:

Նա հավելել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբեր ամսին:

«Կարծում եմ, որ ևս երկու-երեք փուլ, չեմ կարծում, որ ավել մենք կարիք կունենանք, մենք կավարտենք բանակցությունները: Եվ երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ Եվրոպական միությունը ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, հուսով ենք, նաև վստահ, որ ներքին համաձայնեցման գործընթացն արագ կլինի, և Եվրոպական միությունն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը»,-ասել է նախարարաը:

Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ՝ թե Հայաստանը, թե Եվրոպական միությունը, ցանկանում են, որ այդ շրջանակային նոր համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև հնարավորինս լիակատար արտացոլի հարաբերությունների այն որակը, խորությունը և ծավալը, որ կա ԵՄ հետ: «Դրա վրա ենք մենք աշխատում: Հարցն այն է, որ դա որոշակի գործընթաց է, որը պետք է ավարտին հասցնենք, բայց ինչպես պարոն Հանն ասաց՝ շատ շուտով է դա լինելու»,-ասել է Նալբանդյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի, և ԵՄ ցանկությունն է ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ առավելագույնը, ինչի շուրջ կարելի է պայմանավորվածության գալ:«Ցանկությունն այն է, ինչպես նշեցի, որ այդ նոր շրջանակային համաձայնագիրն արտացոլի մեր հարաբերությունների ամբողջ էությունն ու խորությունը, ինչպես նաև հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն այսօր արդեն առկա է։ Հավելեմ նաև, որ տարիներ շարունակ մենք այդ հարաբերությունները խորացնում, ընդլայնում և զարգացնում ենք ԵՄ հետ»,-ասել է նա:

Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---