Շվեդիայի ակադեմիան որոշել է ինչպես հանձնել Նոբելյան մրցանակը Դիլանին

Շվեդիայի ակադեմիան որոշել է ինչպես հանձնել Նոբելյան մրցանակը Դիլանին

PanARMENIAN.Net - Շվեդիայի թագավորական ակադեմիան մտադիր է գրականության Նոբելյան մրցանակն ամերիկացի երգիչ Բոբ Դիլանին հանձնել 2017-ի գարնանը` Ստոկհոլմում:

Ակադեմիայում ասել են, որ Դիլանը, հավանաբար, համերգով կլինի Շվեդիայում, ուստի «իդեալական հնարավորություն» կունենա Նոբելյան ելույթի համար, գրում է Meduza-ն:

Կազմկոմիտեն որոշել է ոչ մի միջոցառում չկազմակերպել դեկտեմբերի 7-ին, երբ նախատեսվում էր անցկացնել մրցանակի հանձնումը:

Ըստ մրցանակի կանոնների, Բոբ Դիլանը 6 ամիս ունի դեկտեմբերի 10-ից սկսած Նոբելյան ելույթի և մրցանակը ստանալու համար: Ընդ որում, ելույթը պարտադիր պետք է Շվեդիայում կայանա:

Ավելի վաղ Բոբ Դիլանը հայտարարել էր, որ չի կարողանա մեկնել Ստոկհոլմ` գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը: Դիլանը շատ կցանկանար մասնակցել արարողությանը, սակայն այլ գործեր ունի, հայտնել է նա Շվեդական ակադեմիային հղած նամակում: «Դափնեկրի ներկա չգտնվելը հազվագյուտ դեպք է, սակայն ոչ բացառիկ»,-ասել են Շվեդիայի ակադեմիայում` նշելով, որ Դիլանի մրցանակը «նախկինի պես իրեն է պատկանում»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---