iPhone-ի տեսախցիկի հավելվածը համալրված իրականության գործառույթ կունենա

iPhone-ի տեսախցիկի հավելվածը համալրված իրականության գործառույթ կունենա

PanARMENIAN.Net - Apple ընկերությունն աշխատում է iPhone-ի տեսախցիկի հավելվածի համար համալրված իրականության գործառույթի ստեղծման վրա: Տեխնոլոգիան թույլ կտա սմարթֆոնի տեսախցիկը ուղղել իրական օբյեկտներին ու տարբերակել դրանք, գրում է Ferra.ru-ն Business Insider-ի վրա հղումով:

Apple ը նաև աշխատում է մեքենայացված ուսուցման տեխնոլոգիայի վրա, որպեսզի օբյեկտների տարբերակումը ներկառուցված լինի Photos հավելվածում: Տեսախցիկի հավելվածում կարող են լինել ավելի բարդ հնարովորություններ` ներառյալ տարածական տարբերակումը: Օգտագործման մեկ այլ հնարավորություն է դեմքերի արդիականացված տարբերակումն ու մշակումը:

Նախագծով զբաղվում են Apple-ի կողմից գնված սկսնակ ընկերությունների թիմերը:

Այս արտահոսքը համահունչ է այն լուրին, որ փորձարկվում է խելացի «ակնոց»` նույնպես նախատեսված համալրված իրականության հետ աշխատելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---