Սիրիայի իշխանությունները մերժել են Հալեպում հրադադարի մասին ՄԱԿ առաջարկը21 նոյեմբերի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ առաջարկը Հալեպում ծանր մարտերի դադարեցման մասին մերժվել է Սիրիայի կառավարության կողմից: Այդ առաջարկը նախատեսում էր, որ ընդդիմությունը կպահպանի իշխանությունը քաղաքի արևելյան թաղամասերում ապստամբների ուժերի հեռանալուց հետո: Նոյեմբերի 20-ին ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան առաջարկեց Դամասկոսին ինքնավարություն տրամադրել Հալեպի այն մասերին, որոնք վերահսկում է ընդդիմությունը, սակայն Սիրիայի իշխանությունները մերժեցին առաջարկը, հայտնում է BBC-ին: Ավելի վաղ Դե Միստուրան հայտարարել էր, որ կառավարությունը կարող է «պյուռոսյան հաղթանակի» հասնել Հալեպում, եթե քաղաքական համաձայնության չգա ընդդիմության հետ: Դե Միստուրան Դամասկոս էր ժամանել երկրում կրկին խաղաղության հասնելու փորձ ձեռնարկելու նպատակով: Նրա առաջարկները, ինչպես հայտնում է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, ներառում են ինքնավար վարչակազմի ստեղծում ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում: Վալիդ Մուալեմը, որը նոյեմբերի 20-ին հանդիպել էր Սիրիայում ՄԱԿ հատուկ դեսպանորդի հետ, այդ առաջարկն անվանեց Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտում: Վերջին ամիսներին Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, մոտ 3000-ը վիրավորվել է, որոնցից կեսը երեխաներ են: Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է, որ միայն նոյեմբերի 19-ին Հալեպի արևելյան թաղամասերին 180 ավիահարված է հասցվել: Ընթերցեք նաև. 8 երեխա է զոհվել Հալեպում դպրոցների հրթիռակոծման հետևանքով Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով |