Nokia-ն հաստատել է՝ 2017-ին կվերսկսի սմարթֆոնների արտադրությունը

Nokia-ն հաստատել է՝  2017-ին կվերսկսի սմարթֆոնների արտադրությունը

PanARMENIAN.Net - Nokia ընկերությունը հաստատել է իր բրենդով սմարթֆոնների արտադրության վերսկսումը 2017-ին: Այդ մասին հիշատակվում է ներդրումների համար նախատեսված Nokia's Capital Markets Day 2016 միջոցառման փաստաթղթում:

2017-ին Բարսելոնայում փետրվարի 27-ից մարտի 2-ը կայանալիք MWC ցուցահանդեսի կայքում հաստատվել է Nokia ընկերության Android սմարթֆոնների առաջիկա անոնսը: Ցուցահանդեսի մասնակիցների կազմում է ֆիննական HMD Global ընկերությունը, գրում է Ferra.ru-ն:

Ըստ ավելի վաղ հրապարակված տվյալների, մինչև 2016-ի ավարտն ակնկալվում է Nokia բրենդով թողարկվելիք 4 նոր բջջային սարքերից 3-ի անոնսը, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով: Այդ 3 սարքի թվում կլինեն ինչպես սմարթֆոններ, այնպես էլ պլանշետներ:

Ամռանը լուրեր հայտնվեցին 2 բարձրակարգ սմարթֆոնի մասին, որոնք արտադրվելու են Nokia բրենդով: Սմարթֆոնները կունենան Qualcomm Snapdragon 820, OLED-դիսփլեյներ Quad HD (2560 x 1440 պիքսել) թողունակությամբ և Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով:

Տևական ընդմիջումից հետո Nokia բրենդի առաջին սմարթֆոնը կարող է լինել Nokia D1C-ն: Ակնկալվում է, որ արտադրողը կլինի HMD global ընկերությունը:

Մայիսին Nokia-ն հայտնեց ֆիննական HMD Global-ի հետ ռազմավարական արտոնագրային համաձայնագիր կնքելու մասին մտավոր սեփականության և բրենդի գծով, որի շրջանակում ընկերությունը կկարողանա նոր սերնդի հեռախոսներ և պլանշետներ արտադրել Nokia ապրանքանիշով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---