Հաքերները հարձակվել են ՀՀ և ԱՊՀ երկրների բանկոմատների վրա

Հաքերները հարձակվել են ՀՀ և ԱՊՀ երկրների բանկոմատների վրա

PanARMENIAN.Net - Միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրի, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա: Կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության ռուսական Group-IB ընկերությանը հղումով Reuters գործակալությունը հայտնում է, որ հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը: Տուժած բանկերի և կորուստների չափերի մասին տեղեկություններ չեն ներկայացվում:

Group-IB ընկերությանը հրաժարվել է բացահայտնել թալանված բանկերի անունները:

Հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները ստիպել են բանկոմատներին գումար տրամադրել: Նշվում է, որ նման հարձակումներ իրականացվել են նաև նախկինում, սակայն շատ ավելի փոքր մասշտաբներով:

Նաև հայտնի է դարձել, որ հանցավոր խումբը 5 տարի շարունակ իրականացրել է հարձակումները, սակայն նախկինում քիչ թվով բանկոմատների վրա են հարձակվել, քանի որ պահանջվել է նրանց ֆիզիկական ներկայությունը բանկոմատի մոտ:

Սակայն այս վերջին հարձակման ժամանակ նրանք արդեն գործել են որոշակի կենտրոնակայաններից, ինչը հնարավորություն է տվել ավելի շատ բանկոմատներ թալանել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---