Մեղրիի ձիթապտուղը. Լեհվազի ագարակը տարեկան 10 տ բերք է տալիս

Մեղրիի ձիթապտուղը. Լեհվազի ագարակը տարեկան 10 տ բերք է տալիս

PanARMENIAN.Net - Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կարեն Կարապետյանը 2002 թվականին եղբոր հետ ձիթապտղի այգի է հիմնել: Այն գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, և տարեկան տալիս է մոտ 10 տոննա բերք:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի օգնությամբ նա Իսպանիայից ձիթապտղի «Սևելիանո» և «Ասկոլանա» 2 տեսակի 7500 տնկի է ներմուծել, որոնք արդեն դարձել են մոտ 4000 ծառ:

2015-ին Կարեն Կարապետյանը 5-6 տոննա բերք է ստացել, իսկ 2013 թվականին, երբ ցրտահարություն չէր եղել, բերքը գերազանցել է տասը տոննան: Այս տարի հույս ունի ստանալ 30-40 տոննա բերք. ծառերն աճում են, փարթամանում. կան ծառեր, որ տարեկան 70 կիլոգրամ բերք են տալիս:

Բացի բերքը ցրտահարությունից փրկելը, հավաքելը, այն պետք է նաև վերամշակել, հասցնել սպառողին: Այդ նպատակով ֆերմերը հիմնադրել է ձիթապտղի վերամշակման արտադրամաս: Մշակումը տևում է 15 օր: Չնայած ստացված էկոլոգիապես մաքուր բերքին՝ Կարապետյանն այն իրացնելու խնդիր ունի, թեև ոմանք խոստովանում են, որ Լեհվազի փոքրիկ արտադրամասում վերամշակված ձիթապտուղն ավելի համեղ է, քան «գործարանային» արտադրանքը:

Այժմ Կարեն Կարապետյանին մտահոգում է ոռոգման հարցը: Նախ, եթե ջուր տալիս են, ապա բավականին թանկ՝ ժամում 1300 դրամ վճարով: Իսկ դա մատչելի չէ շատերին: Կարապետյան եղբայրները մոտ կես կիլոմետր ջրագիծ են անցկացրել սարն ի վեր, այն էլ գետնի տակով և ցանկանում են կաթիլային ոռոգման համակարգ տեղադրել:

Կարեն Կարապետյանն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ վարկ է վերցրել 2002 թվականին՝ իր այգին հիմնելու համար: Բանկը հաշվի էր առել ֆերմերի ներդրման առանձնահատկությունը և արել հնարավորը, որպեսզի վարկի մարման սխեման դյուրին լինի Կարենի համար: Այս հանգամանքը մեծապես նպաստել է, որ ֆերմերն առավելապես կենտրոնանա իր գործի հաջողության վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---