Իրաքի Քրդստանում հայ-քրդական հանդիպում էր. Քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

Իրաքի Քրդստանում հայ-քրդական հանդիպում էր. Քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

PanARMENIAN.Net - Իրաքի Քրդստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-ից 23-ը տեղի է ունեցել Գալավեժի թվով 20-րդ փառատոնը, որը նվիրված էր հայ-քրդական հարաբերություններին:

Պաշտոնական բացումը քաղաքի Թավար դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև հայկական մշակութային ժառանգության նմուշներ՝ գորգեր և տարազ, վերապահված էր հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանին:

Իրաքում ՀՀ դեսպանատան կցորդ-հյուպատոս Սմբատ Խաչատրյանը կարևորել է մշակութային կապերի ամրապնդումը, ժողովուրդների միջև բարեկամության կամուրջների կառուցումը: Նա հատկապես կարևորել է Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկման անցկացումը: Անդրադառնալով Հայաստանում քրդական համայնքին՝ Խաչատրյանը նշել է, որ նրանք հայկական հասարակության լիիրավ անդամ են՝ սեփական լեզուն, կրոնը, մշակույթը և ավանդույթները պահպանելու սահմանադրորեն ամրագրված իրավունքներով:

Ծրագրում մեկ օրը նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային, որը վարում էր լրագրող, քաղաքական մեկնաբան Հեմն Մամրաշը:

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության կարգավիճակի խնդիրը, ինչպես նաև թուրքական իշխանությունների դիրքորոշման քաղաքականության շարունակականությունն այդ հարցում:

Մանուկյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրականացման փուլերին և հետևանքներին: Նա շեշտել է, որ Ցեղասպանությունը միայն հայոց պատմության դրվագ չի, այլ մարդկության պատմության մաս: Այդ առումով թեմայի բարձրաձայնումը, քննարկումը, Հայոց ցեղասպանության դատապարտումը անհրաժեշտ է ապագայում ցեղասպանությունների դեմ պայքարելու տեսակետից:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը հույս է հայտնել, որ Քուրդիստանի հայրենասիրական միությունն իր նպաստը կբերի ոչ միայն ԻՔ-ի, այլ Իրաքի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունմանը: Զեկուցողն առանձնահատուկ անդրադարձավ նաև Հայաստանի քրդական համայնքին, նշելով Հայաստանի դերը քրդական մշակույթի և կրթության զարգացման գործում: Վահրամ Պետրոսյանը դիտարկել է հայ-քրդական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների և Թուրքիա-ԻՔ հարաբերությունների համատեքստում՝ ներկայացնելով ՀՀ-ԻՔ հարաբերությունների հնարավոր զարգացումների սցենարները:

Գալավեժ մշակութային փառատոնին մասնակցում էին տեղի քաղաքական և մշակութային հայտնի գործիչներ՝ ԻՔ փոխվարչապետը, Իրաքի մշակույթի նախարարը, ԻՔ բարձրագույն կրթության և գիտության, մշակույթի նախարարները, Քուրդիստանի հայրենասիրական միության գործադիր մարմնի ղեկավարը, ինչպես նաև քուրդ մտավորականության ազդեցիկ ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---