Սիրիական բանակը գրոհում է զինյալների դիրքերը Հալեպի արևելքում23 նոյեմբերի 2016 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի մարտիկները գրոհում են զինյալների դիրքերը Հալեպի արևելքում: Զորքերը հսկողություն են հաստատել Արդ էլ Համրա շրջանի մեծ մասում և մարտնչում են Ջեբել Բադրո բարձունքների համար: Ինչպես պարզաբանել է գործողության մասնակից սպաներից մեկը, կառավարական ուժերն այդ ճակատում ձգտում են դուրս մղել գրոհայիններին Մասակին էշ Շաբաբի և Մասակին էլ Բուհուս թաղամասերից: «Դա անհրաժեշտ է վերջ դնելու համար Նեյրաբեի օդանավակայանի ականակոծմանը»,-պարզաբանել է, գրում է ՏԱՍՍ-ը: Սիրիացի զինծառայողները մարտերով առաջ են շարժվում Բաիդին հրապարակի ուղղությամբ: Ռազմաճակատի այդ հատվածում նրանց աջակցում է պաղեստինյան «Լիվա ալ Քուդս» բրիգադը: Հրետանին կրակ է բացել գրոհայինների դիրքերի ուղղությամբ Մասակին Հանանո թաղամասում, որոնք կարևոր նշանակություն ունեն և փակում են մուտքը քաղաքի արևելյան հատված հյուսիսային կողմից: «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին Ջեբհաթ ան Նուսրա) խմբավորման գրոհայինները փորձում են պահպանել հսկողությունը քաղաքի այդ մասում և նոր ստորաբաժանումներ են տեղափոխում այդտեղ: Ավելի վաղ Սիրիայի բանակը կարողացել էր 5 հարմար կրակային դիրք գրավել Մասակին Հանանոյի մատույցներում և այժմ շարունակում է հարձակումը: Վերջին ամիսներին Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, մոտ 3000-ը վիրավորվել է, որոնցից կեսը երեխաներ են: Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է, որ միայն նոյեմբերի 19-ին Հալեպի արևելյան թաղամասերին 180 ավիահարված է հասցվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |