Գիտնականները հսկայական սառած ծով են հայտնաբերել Մարսում

Գիտնականները հսկայական սառած ծով են հայտնաբերել Մարսում

PanARMENIAN.Net - Ամերիկացի և կանադացի երկրաֆիզիկոսները սառած ջրից հսկայական ծով են հայտնաբերել Մարսի մակերեսի տակ: Հետազոտությունը հրապարկվել է Geophysical Research Letters ամսագրում:

Ջրային սառույցից (50-80%), ավազից ու գազերից բաղկացած շերտը գտնվում է 1-10 մետր խորության վրա Ուտոպիա դաշտավայր մակերեսի տակ` մոլորակի արևմուտքում: Սառած ջրային մակերեսը 80-170 մ հաստություն և 14.3 հազար խկմ ծավալ ունի, գրում է Lenta.ru-ն:

Սառած ծովը գիտնականներին հաջողվել է հայտնաբերել MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանի SHARAD (Shallow Radar) ռադիոտեղորոշիչի օգնությամբ:

MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանը դեպի Մարս է ուղարկվել 2005-ին, իսկ 2006-ին հասել է Կարմիր մոլորակին: 2008-ին նրա աշխատանքն ավարտին մոտեցավ, սակայն ՆԱՍԱ-ն երկարացրեց զոնդի աշխատանքի ժամկետը: Սարքը նաև մասնակցում է մարսագնացից դեպի Երկիր ազդանշանների ուղարկմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---