iPhone 8-ն անլար լիցքավորում կունենա և ապակյա կորպուս

iPhone 8-ն անլար լիցքավորում կունենա և ապակյա կորպուս

PanARMENIAN.Net - Համացանցում շարունակվում են մանրամասներ հայտնվել iPhone սմարթֆոնի հաջորդ սերնդի մասին: KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է արտադրող-առաքիչ շղթայի հետ իր կապերով, խոսել է ապագա նորույթների հերթական առանձնահատկությունների մասին, գրում է Ferra.ru-ն:

Ըստ վերլուծաբանի, Apple-ը մտադիր է 2017-ին ներկայացնել անլար լիցքավորման հնարավորությամբ iPhone-ը: Դրանով է պայմանավորված նաև անցումը մետաղյա կորպուսից ապակյա կորպուսի, որպեսզի լիցքավորման գործընթացը արագ ու արդյոււնավետ լինի:

Մինգ Չի Կուոն վստահ չէ, որ անլար լիցքավորման հնարավորություն iPhone 8-ի բոլոր տարբերակները կունենան, այնուամենայնիվ, 2018-ին այդպիսի տարբերկ կլինի iPhone-ների շարքում:

2017-ին Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը, ուստի մեծ փոփոխություններ են ակնկալվում դիզայնում: Որպես առաջիկա նորություններից մեկը հիշատակվում է OLED-դիսփլեյը: Ասում են, որ iPhone 8-ը կունենա սենսորային էկրան առջևի ամբողջ պանելի մեծությամբ, Home կոճակը վիրտուալ կդառնա, փաստացի, այդ գործառույթները կկատարի Touch ID-ին, որը տարբերակում է մատնահետքերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---