ԵԽ-ն որոշել է. Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները կսառեցվեն

ԵԽ-ն որոշել է. Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները կսառեցվեն

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշումը։

Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով, գրում է Independent-ը:

Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին էին հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները: Քվեարկությունը նախաձեռնել են ԵԺԿ և սոցիալ-դեմոկրատների խմբակցությունները:

Որոշ խորհրդարանականներ կողմ են, որ բանակցություններն ընդհանրապես դադարեցվեն: Սակայն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում զգուշացրել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել իր հայրենակիցներին հանգստություն պահպանել ԵՄ հարաբերություններում մինչև 2016-ի ավարտը` ասելով, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2017-ին:

11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---