Զախարովա. ՌԴ-ն միայն կողջունի ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացումը25 նոյեմբերի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը միայն կողջունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով 2017թ. ամերիկյան միջնորդության հնարավոր ակտիվացան հարցը: «Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համնաագահների աշխատանքի ակտիվացման տեսանկյունից միշտ կա ձգտելու տեղ: Խոսել այն մասին, որ մենք ունենք անհատական ջանքերի որոշ հստակ գնահատականներ, տվյալ դեպքում չի կարելի: Ես չէի տա այսօր որևէ նոր կոնկրետ գնահատականներ: Կրկնում եմ՝ հաշվի առնելով այդ խնդրի բարդությունը, այդ տարածաշրջանից եկող տխուր լուրերը և այն, որ այդ խնդիրն անմիջականորեն կապված է այնտեղ ապրող մարդկանց ճակատագրի հետ, կարելի է Մինսկի խմբի համանախագահներին մաղթել էլ ավելի մեծ ջանքերի գործադրում: Տվյալ հարցում խթանումից ավելի վատ չի լինի: Պետք է նշանակալի ջանքեր գործադրել այդ գործընթացն առաջ մղելու համար: Մենք դա կարող ենք միայն ողջունել»,- ասել է Զախարովան, գրում է Civilnet.am-ը: Նոյեմբերի 24-ին Մարիա Զախարովան նաև տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը շարունակում է իր գործունեությունն այդ պաշտոնում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |