«Երևանյան հեռանկարներ». Դեկտեմբերին հանդես կգան վիրտուոզ դաշնակահարներ Բերեզովսկին ու Գերշտայնը

«Երևանյան հեռանկարներ». Դեկտեմբերին հանդես կգան վիրտուոզ դաշնակահարներ Բերեզովսկին ու Գերշտայնը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները:

Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն դաշնակահaրներից մեկը՝ Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայատսնում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին:

Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան:

Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները:

Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը:

Այս երաժիշտը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքի և Ռոտտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ֆիլադելֆիայի նվագախումբը, Կոնցերտգեբաուն, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն:

2016-ի փառատոնի շրջանակներում Միք Ուլեոայի ղեկավարությամբ Երևանում,Վանաձորում և Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում` համերգներով հանդես են եկել Էստոնիայի ազգային արական երգչախումբը, որոնք նաև ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի:

Մենահամերգով հանդես է եկել աշխարհահռչակ դաշնակահար՝ Միխայիլ Պլետնյովը, Երևանում և Բյուրականի ակադեմիայում տպավորիչ համերգներով հանդես եկան Հորտուս Մուզիկուս անսամբլը` Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ: Բյուրական արվեստի ակադեմիայում անցկացված կարևոր միջոցառումների շարքում էին նաև խմբավար Միք Ուլեոյայի վարպետության դասընթացը` հայ խմբավարների համար, «Բոզաղը, Հայաստանը և երկխոսությունը Եվրոպական միության Արևելյան գործընկերության միջոցով» թեմայով քննարկումը, որի հրավիրյալ խոսնակն էր Բրյուսելի «Բոզաղ» արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Պոլ Դյուժաղդեն: Ակադեմիայում անցկացված միջացառումների շարքում էր նաև մշակութային աստղագիտություն թեմայով երիտասարդական գիտաժողովի «Տիեզերքի սիմֆոնիա» նստաշրջանը և փակումը:

Դեռևս անցած տարվանից սպասվող փառատոնի հոբելյանական համերգը այս տարի նշանակված էր ապրիլի 26-ին, սակայն հայտնի պատճառներով այն տեղի չունեցավ: Մի շարք իրադարձային միջոցառումներ ևս տեղափոխվեցին 2017՝ ստեղծված իրավիճակի հետևանքով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---