Կանադական «Մոլինարի» լարային քառյակը համերգներ կտա Հայաստանում

Կանադական «Մոլինարի» լարային քառյակը համերգներ կտա Հայաստանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերիի 29-30-ը Հայաստանում կկայանան կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգները` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ: Առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այնուհետև, նոյեմբերի 30-ին` ժամը 19:00-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում:

Համերգների ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի, Լևոն Չաուշյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Մուրայ Շաֆերի ստեղծագործությունները:

Հայաստանի երաժիշտ-կատարողների համար քառյակի երաժիշտները կանցկացնեն վարպետության դասեր. նոյեմբերիի 29-ին` ժամը 14:30-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ նոյեմբերիի 30-ին` ժամը 14:30-ին` Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Նույն օրերին կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը, ով նաև կանադական կողմի ծրագրի համակարգողն է, կհանդիպի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողների հետ:

«Մոլինարի» լարային քառյակը ստեղծվել է 1997-ին: Իր ստեղծման օրից խումբը ստանձնել է 20-րդ և 21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը: Բազմաթիվ մրցանակների արժանացած անվանի քառյակի կազմում են` ջութակահարներ Օլգա Ռանզենհոֆերը և Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---