Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆիյոնը հաղթել է փրայմերիզում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆիյոնը հաղթել է փրայմերիզում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթել է աջակողմյանների և կենտրոնամետների փրայմերիզում և առաջադրվելու է նախագահի պաշտոնում 2017-ի գարնանը:

Սոցիալական և տնտեսական օրակարգի կետերում Ֆիյոնի հայացքները համընկնում են նրա մրցակիցների դիրքորոշման հետ աջակողմյանների և կենտրոնամետների ճամբարում, սակայն արտաքին քաղաքականության հարցերում իր դիրքորոշման համար նախկին վարչապետին ընտրարշավի ընթացքում անվանում էին «ամենառուսամետ թեկնածու»:

Ֆրանսու Ֆիյոնը ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլում մրցել է կառավարության նախկին նախագահ Ալեն Ժյուպեի հետ, իսկ նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին պարտություն էր կրել առաջին փուլում և դուրս մնացել նախագահի պաշտոնի համար ընտրարշավից` ցույց տալով ընդամենը երրորդ արդյունքը:

Նախընտրական արշավի մեկնարկից ի վեր դիտորդների մեծ մասը և հարցումները տվյալները արձանագրում էին Ժյուպեի և Սարկոզիի առավելությունը` կանխագուշակելով նրանց մենամարտը երկրորդ փուլում, իսկ Ֆիյոնը Լե Պենի հետ կիսում էր 3-4 տեղերը:

Իրավիճակը փոխվեց բանավեճերի մեկնարկից հետո, որոնք հեռարձակվում էին հեռուստատեսությամբ: Բանավեճերի ավարտին Ֆիյոնն արդեն մեկ կետով առաջ էր անցնում Ժյուպեից և Սարկոզիից` նա ուներ 30 տոկոս, մրցակիցները` 29:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---