Թրամփ. Միլիոնավոր ամերիկացիներ ապօրինաբար են քվեարկել ընտրություններում

Թրամփ. Միլիոնավոր ամերիկացիներ ապօրինաբար են քվեարկել ընտրություններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում միլիոնավոր մարդիկ ապօրինաբար են քվեարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բացի ջախջախիչ հաղթանակից ըստ ընտրիչների կոլեգիայի քանակի, ես հաղթել եմ նաև ժողովրդական քվեարկության արդյունքում, եթե հանենք այն միլիոններին, որոնք ապօրինաբար են քվեարկել: Լուրջ խախտումներ են արձանագրվել Վիրջինայում, Նյու Հեմփշիրում, Կալիֆորնիայում, ինչու ԶԼՆ-ներն այդ մասին չեն գրում: Կանխակալ մոտեցումը մեծ խնդիր է»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:

Կոնկրետ տվյալներ խախտումների մասին Թրամփը չի ներկայացրել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի հավաքած ձայների տարբերությունն աճել է: Նոյեմբերի 24-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Քլինթոնի օգտին քվեարկել է 64 378 366 մարդ, Թրամփի օգտին 2 միլիոնով պակաս` 62 300 094:

Թրամփ նաև ասել է, որ «ավելի դյուրին հաղթանակ կտաներ քաղաքացիների քվեների քանակով, քան ընտրիչների կոլեգիայի միջոցով, քանի որ այդ դեպքում քարոզչություն կտաներ միայն 3-4 նահանգում, ոչ թե 15, ինչպես ընտրարշավի ժամանակ:

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը համաձայնվել է վերահաշվարկ կատարել՝ նորից հաշվելով ԱՄՆ նախագահի ընտրություններում արձանագրված արդյունքները: Նման խնդրանքով հանձնաժողովին էր դիմել Կանաչների կուսակցության նախագահ Ջիլ Սթայնը: Թրամփը շատ կտրուկ է արձագանքել նախաձեռնությանն ու դրա աջակիցներին:

Ակնկալվում է, որ քվեների վերահաշվարկը տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Ջիլ Սթայնը Վիսկոնսինում հավաքել է ձայների 1,1 տոկոսը: Նահանգի բնակիչների 46,9 տոկոսը քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին, իսկ հաղթել է Վիսկոնսինում Դոնալդ Թրամփը՝ հավաքելով ձայների 47,9 տոկոսը:

Սթայնը պահանջել է նաև վերահաշվարկել ձայները Միչիգանում և Փենսիլվանիայում՝ երկուսում էլ, ինչպես նաև Վիսկոնսինում, նվազագույն տարբերությամբ հաղթել է Դոնալդ Թրամփը: Վարկածներից մեկի համաձայն, վերահաշվարկը կարող է ի նպաստ Քլինթոնի լինել:

Վիսկոնսինում, Միչիգանում և Փենսիլվանիայում ընտրությունների արդյունքները սկզբունքային նշանակություն ունեն նախագին ընտրելու հարցում: Չնայած դեմոկրատների թեկնածուի օգտին տված ավելի շատ քվեներին` հանրապետական Թրամփը կարողացավ հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրությունների անուղղակի համակարգի շնորհիվ, երբ բնակչությունը քվեարկում է ընտրիչների օգտին, որոնք սատարում են նախագահի պաշտոնին հավակնող այս կամ այն թեկնածուին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---