Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները կաջակցեն ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները կաջակցեն ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

PanARMENIAN.Net - Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովը նոյեմբերի 27-ին ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը:

Դրանում Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը նոյեմբերի 27-ին միաձայն որոշում է ընդունել 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---