Նոր iPad-ը Apple-ի առաջին պլանշետը կլինի առանց Home կոճակի

Նոր iPad-ը Apple-ի առաջին պլանշետը կլինի առանց Home կոճակի

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը պատրաստվում է նոր 10.9-դյույմանոց iPad թողարկել գործնականում առանց դիսփլեյի շուրջ շրջանակի և առանց ավանդական Home կոճակի: Այդ մասին հայտնում են Barclays ընկերության վերլուծաբանները, գրում է Ferra.ru-ն:

Ըստ աղբյուրի, 10.9-դյույմանոց iPad-ն իր գաբարիտներով համեմատելի է 9.7-դյույմանոց iPad Pro-ի հետ, իսկ հաստությունը մի փոքր ավելին կլինի` 7.5 մմ, ինչպես առաջին iPad Air-ի դեպքում: Մինչդեռ 9.7-դյույմանոց iPad Pro-ի հաստությունը 6.1 մմ է:

Դիսփլեյի վերին եզրը կպահպանվի, որպեսզի հնարավոր լինի տեղադրել FaceTime ճակատային տեսախցիկը, իսկ ստորինը գործնականում կվերանա:

Հայտնի է դարձել նաև iPad Pro-ի հաջորդ 12.9-դյույմանոց մոդելի նախապատրաստման մասին, որը «կհաստանա» 0,3 մմ-ով` մինչև 7,2 մմ, ինչպես նաև 7,9-դյույմանոց iPad Pro-ի մասին iPad mini 4-ի գաբարիտներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---