Էրդողան. Թուրքական բանակը Սիրիա է մտել Ասադին տապալելու համար

Էրդողան. Թուրքական բանակը Սիրիա է մտել Ասադին տապալելու համար

PanARMENIAN.Net - Անկարան ռազմական գործողություն է սկսել Սիրիայում Բաշար Ասադի կառավարմանը վերջ դնելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ասում են, որ Սիրիայում մոտ 600.000 մարդ է զոհվել, սակայն, կարծում եմ, որ զոհերի թիվը հասնում է 1 միլիոնի: Ո՞ւր է ՄԱԿ-ը, ի՞նչ է անում: Մենք երկար ենք հանդուրժել, սակայն ի վերջո ստիպված էինք Սիրիա մտնել «Սիրիայի ազատ բանակի» հետ»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Երուսաղեմին նվիրված սիմպոզիումին Ստամբուլում:

Ըստ նրա, Թուրքիան չի հավակնում Սիրիայի հողերին, որոնք «պետք է պատկանեն իրենց տերերին»:

«Մենք Սիրիայում ենք արդարությունը վերականգնելու և երկրում պետական ահաբեկչություն գործող դաժան բռնապետ Ասադի իշխանությանը վերջ դնելու համար»,-ասել է Էրդողանը:

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---