30 նոյեմբերի 2016 - 14:17 AMT
Մխիթարյանը 2016-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում է

Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդրգկվել է 2016թ. լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում, բրիտանական FourFourTwo հանդեսի վարկածով:

Հենրիխ Մխիթարյանը 60-րդ հորիզոնականում է:

Նոյեմբերի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Ֆեյենորդին» Եվրոպայի լիգայի շրջանակում 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա փոխարինվեց 82-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն իրավամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) և Խուան Մատայից (1000):

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Ընթերցեք նաև. Իբրահիմովիչ. Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը «Մանչեսթեր Յունայթեդում»