Արցախի երիտասարդ արվեստագետների աշխատանքները ցուցադրվելու են «Թեքեյան» կենտրոնում

Արցախի երիտասարդ արվեստագետների աշխատանքները ցուցադրվելու են  «Թեքեյան» կենտրոնում

PanARMENIAN.Net - «Թեքեյան» կենտրոնում դեկտեմբերի 2-ին բացվելու է ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված արցախցի նոր սերնդի գեղանկարիչների և քանդակագործների «Ազատությունը այլընտրանք չունի.անկախություն» խորագրով ցուցահանդեսը:

Բարեգործական ցուցահանդեսին հնարավոր է նաև աշխատանքների վաճառք, որից գոյացած ամբողջ հասույթը կհատկացվի երիտասարդ ստեղծագործողներին և Շուշիի կերպարվեստի թանգարանին:

Ցուցահանդեսում ներկայացված են լինելու 7 գեղանկարչի և 2 քանդակագործի մոտ 50 գեղանկարչական աշխատանք և քանդակ, գրում է Panorama.am-ը:

Ցուցահանդեսին ներկա կլինեն նաև արցախցի երիտասարդ արվեստագետներից մի քանիսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---