Եվրահանձնաժողովը կարող է պաշտպանության ոլորտի եվրոպական հիմնադրամ ստեղծել

Եվրահանձնաժողովը կարող է պաշտպանության ոլորտի եվրոպական հիմնադրամ ստեղծել

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրոպական պաշտպանական հիմնադրամ ստեղծել ԵՄ անվտանգության նոր ռազմավարության շրջանակում: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է զբաղվածության, տնտեսական աճի և մրցունակության գծով եվրահանձնակատար Յուրկի Քաթայնենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 29-ին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ ԵՄ-ն մտադիր է կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը: ԵՄ-ն մտադիր է ավելացնել ծախսերը կիբերանվտանգության և հետախուզության վրա, ինչպես նաև օգտագործել եվրոպական տիեզերական ծրագրերը պաշտպանական նպատակով:

Պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակներից մեկը ԵՄ աճող ռազմական ծախսերի առավել արդյունավետ օգտագործումն է, քանի որ, ըստ Եվրահանձնաժողովի, համակարգման պակասն ու մրցակցության բացակայությունը ԵՄ-ից տարեկան $25.5-$106 մլրդ են խլում:

Աշնան սկզբին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ եկրներին եվրոպարտատոմսեր թողարկել համատեղ պաշտպանական ծրագրերը ֆինանսավորելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---