«Օրրանի» երեխաների համար անվճար դասընթացներ են անցկացվել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

«Օրրանի» երեխաների համար անվճար դասընթացներ են անցկացվել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համագործակցության կամուրջ է դարձել «Բարեկամություն» պետական համույթի և երեխաների շրջանում աղքատության ու մուրացկանության տարածումը կանխել ձգտող՝ «Օրրան» բարեգործական հիմնադրամի միջև:

Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվն անվճար դասընթացներ է կազմակերպել «Օրրանի» երեխաների համար: Պարուսույցները սեղմ ժամկետում քոչարի են սովորեցրել 9-14 տարեկան 24 երեխայի՝ նրանց հասանելի դարձնելով ոչ միայն պարային էլեմենտների կատարման տեխնիկան, այլև հայկական պարի ոգին:

Ի դեպ, «Օրրանի» սաներն ավելի ուշ հրավիրվել են համերգի և բեմահարթակում նույն պարը դիտել պարուսույցների կատարմամբ: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ հաճելի զբաղմունք լինելուց բացի, նման դասընթացներն իրենց թողած ազդեցությամբ կարող են նպաստել հետագա մասնագիտության ընտրության հարցում նաև:

Բարձր գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, «Բարեկամությունը» ձգտում է առաջնորդվել գործընկերոջ հաջողված փորձով:

2015-ին Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվը կամավորագրվել է նաև Գեղարքունիքի Դդմաշեն գյուղում իրականացված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---