«Նաիրիտը» սնանկ է ճանաչվել

«Նաիրիտը» սնանկ է ճանաչվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով:

Դատարան ներկայացրած դիմումով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. հոկտեմբերի 16-ի թիվ 422-Ն որոշմամբ հաստատված` էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան 2009թ. մայիսի 26-ի ՀԷՑ-ի և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի միջև կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը:

Պարտապանը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որն, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի, 2015թ. մարտի 5-ի դրությամբ «Նաիրիտի» պարտքը կազմել է 1.235.003.232 դրամ։

Հենց այս հիմքով էլ դիմողը խնդրել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ճանաչել սնանկ, ինչը դատարանը բավարարել է, գրում է Yerkir.am-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---