ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ֆրանսիացի համանախագահը կայցելի տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ֆրանսիացի համանախագահը կայցելի տարածաշրջան

PanARMENIAN.Net - Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի այցը տարածաշրջան, հայտնում են ֆրանսիական դիվանագիտական աղբյուրները:

Այցը նախատեսվում է դեկտեմբերի 2-րդ տասնօրյակին՝ Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, որտեղ նախանշված է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների միջնորդությամբ, գրում է Yerkir.am-ը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել էր հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: ԵԱՀԿ ՄԽ նախկին ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյն այդ պաշտոնում էր 2014-ից:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---